«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նրանք Պարույր Հայրիկյանին չեն այցելել

Նրանք Պարույր Հայրիկյանին չեն այցելել
03.02.2013 | 10:40

Պարույր Հայրիկյանին այցելել են ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը: Վարդան Օսկանյանը ասել է, որ Հայաստանի մասին դույզն ինչ մտածող մարդը նման բան չէր անի.«Որովհետեւ սա իսկապես հարվածում է Հայաստանի հեղինակությանը: Որեւէ մեկին, ես կարծում եմ, սա պետք չէր: Համենայնդեպս, ես մաղթում եմ Պարույր Հայրիկյանին շուտափույթ ապաքինում, վերադարձ ընտրարշավին, որեպսզի կարողանանք բարեհաջող հասցնել իր ավարտին եւ ամեն ինչ նորմալ իր հունով ընթանա»: Գագիկ Ծառուկյանի բացակայությունը հիվանդասենյակում նկատած լրագրողների համար նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է. «Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր վաղ առավոտյան ԲՀԿ խորհրդանական խմբակցության պատգամավորներն այցելել են պարոն Հայրիկյանին և իրենց զորակցությունը հայտնել։ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հնարավոր խնդիրների լուծման դեպքում։ Եթե լինի հավելյալ անհրաժեշտություն Գագիկ Ծառուկյանը կայցելի Պարույր Հայրիկյանին, քանի որ նրանց միջև կա շատ ջերմ, մարդկային հարաբերություններ։ Պարոն Ծառուկյանը շուտափույթ ապաքինում է մաղթում Պարույր Հայրիկյանին»:

Պարույր Հայրիկյանին չի այցելել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է. «Մոտակա օրերին ևս երկրորդ նախագահը հանրապետությունում չի լինելու, հետևաբար, Պարույր Հայրիկյանին այցելել չի կարող»։
Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի` Պարույր Հայրիկյանին այցելելու մասին ևս առայժմ տեղեկատվություն չկա:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ