Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վահրամ Ավանեսյանը «հա՛մ նալին խփեց, հա՛մ մեխին»

Վահրամ Ավանեսյանը «հա՛մ նալին խփեց, հա՛մ մեխին»
16.01.2014 | 17:34

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը գիտնականին հատուկ մոտեցում ցուցաբերեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ «Նորմալ եմ վերաբերվում քննադատությանը։ Հնչեցվել են խնդիրներ, որոնց հետ դժվար է համաձայնել, սակայն կան այնպիսիները, որոնք կարելի է գնահատել։ Ակնհայտ է, որ Հայաստանում հիպոթեքային վարկերը չեն գտնվում այն մակարդակի վրա, որ հնարավորինս ապահովեն շինարարության զարգացումը»,- գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։ Ինչպե՞ս կարձագանքի այս տեսակետին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հետաքրքիր կլինի հետևել։ Գուցե նախարարի խոսքը «ջրվի գնա», քանի որ նա «կուրծք ծեծելով» ասաց. «Շարունակում եմ պնդել, որ կնքվել է ամենաշահավետ պայմանագիրը։ Ինձ համար այն շատ ավելի շահավետ է, քան «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը»։ Գործադիրը հաստատեց «ՀայՌուսգազարդի» պետական բաժնետոմսերի 20 %-ը գործադիրին տալու մասին որոշումը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ