ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պավլյուկ. «Լուրջ առաջընթաց է գրանցվել գործողությունների ծրագրի իրականացման առնչությամբ»

Պավլյուկ. «Լուրջ առաջընթաց է գրանցվել գործողությունների ծրագրի իրականացման առնչությամբ»
13.05.2014 | 20:27

«Եվրոպայի օրվա» տեղեկատվական շաբաթին ընդառաջ «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի մամուլի ասուլիսը: ԵԽ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությանը, կառույցի՝ Հայաստանի հետ համագործակցության հետ կապված օրակարգային հարցերին:

Օլեքսանդր Պավլյուկը նշեց, որ այս տարի Եվրոպայի խորհուրդը տարի նշվում է ԵԽ հիմնադրման 65-րդ տարեդարձը։
Պավլյուկը նկատեց, որ ԵԽ գրասենյակներ, ինչպիսին Հայաստանում է, կան միայն 10 երկրներում։ ԵԽ-ն աջակցում է իր անդամ պետություններին։ Հայաստանում ԵԽ կողմից աջակցության հիմք է հանդիսանում ընդունված գործողությունների ծրագիրը։ Գործողությունների ծրագիրն արտացոլում է Հայաստանի կարիքները, և ՀՀ կառավարությունն ու ԵԽ-ն հավասար մասնակցություն ունեն գործողությունների ծրագրի իրականացմանը։ Ինչպես նշեց Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը, այսօր շատ լուրջ առաջընթաց է արձանագրվել գործողությունների ծրագրի իրականացման առնչությամբ։ Ծրագրերից մեկը կոչվում է «Արդարադատության մատչելիություն», որի արդյունքներից է փաստաբանների դպրոցի հիմնումը։
Ըստ բանախոսի՝ Հայաստանում պարբերաբար անցկացվում է պարտավորությունների կատարման մոնիտորինգ, և դրանց արդյունքները վկայում են, որ այս ասպարեզում երկիրը մեծ առաջընթաց է գրանցել։
Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը ներառում է երկու տասնյակից ավելի կետեր։ Ծրագրի հիմնական ուղղություններն են աջակցությունն ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, դատական բարեփոխումները, զանգվածային լրատվամիջոցների ազատությունն ու լրագրողների կրթությունը, կոռուպցիայի դեմ պայքարը։

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ