ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Չսպառնաս ինձ

Չսպառնաս ինձ
11.06.2014 | 11:14

Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնին, որն սպառնացել էր, թե Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Յունկերի նշանակման դեպքում իր երկիրը դուրս կգա ԵՄ-ից։ The Telegraph-ը նշում է, որ Յունկերի նշանակմանն աջակցող կանցլերը նախազգուշացրել է բրիտանացի գործընկերոջն իր հետ սպառնալիքների լեզվով չխոսել, քանի որ դա հակասում է «եվրոպական ոգուն»։
«Կարծում եմ՝ ես շատ պարզ արտահայտվեցի, երբ ասացի, որ կողմ եմ Յունկերի նշանակմանը։ ՈՒստի որևէ սպառնալիք այս հարցի շուրջ տեղին չէ»,-նշել է կանցլերը։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ