ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակը կհանձնվի Լարիսա Վասիլևային

Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակը կհանձնվի Լարիսա Վասիլևային
13.06.2014 | 18:24

Հաջորդ շաբաթ իտալական Տաորմինա (Սիցիլիա) քաղաքում կհանձնվի Աննա Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակ:

Ռուսական կողմի կազմակերպիչները հայտնել են, որ Տաորմինայի մրցանակը Աննա Ախմատովայի միակ գրական ժառանգությունն էր: Նա այն ստացել է 1964-ին, ի պատիվ իր ստեղծագործական գործունեության 50-ամյակի:
«Դա նրա ստեղծագործությունները միջազգային նշանակության ճանաչման արժանացրեց` որպես XX դարի մշակութային հզոր երևույթի: Նույնիսկ խորհրդային իշխանությունները նրան Իտալիայում մի քանի օր թողել էին շնորհազրկված»,-պատմել են կազմակերպիչները: Նրանք նշել են նաև, որ երկար ժամանակ մրցանակը չէր հանձնվում, սակայն Պալերմոյում ՌԴ հյուպատոսության և Սիցիլիայի հասարակության համագործակցության արդյունքում այն վերածնվեց:
Աննա Ախմատովայի անվան պոեզիայի մրցանակը կհանձնվի տարբեր երկրների կին պոետներին «հասարակության հոգևոր վերածննդի և միջազգային համերաշխության համար»: Այս տարի մրցանակով կպարգևատրվի ռուս բանաստեղծուհի և հրապարակախոս Լարիսա Վասիլևան:
Հունիսի 18-ին, շնորհանդեսի ժամանակ, Լարիսա Վասիլևան կպատմի իր ճակատագրում Աննա Ախմատովայի ունեցած դերի մասին և կկարդա նրա բանաստեղծությունները: Ա. Ախմատովայի բանաստեղծությունները կհնչեն նաև իտալերեն:

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ