ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ազդարարի օրը՝ մամուլի աշխատակցի օր

Ազդարարի օրը՝ մամուլի աշխատակցի օր
16.10.2014 | 15:18

ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց Հայկական մամուլի օր: Հայկական առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», լույս է տեսել Մադրասում 1794 թվականին՝ Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ, և գործել է մինչև 1796 թվականը, հրատարակվել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ