ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՀ նախագահը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ
27.11.2014 | 11:57

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Սերժ Սարգսյանը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Նա ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձեռնարկած ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դնող սադրիչ գործողություններին, որոնցից վերջինը Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպն է:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ