ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ֆիլհարմոնիկը` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին

Ֆիլհարմոնիկը` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին
23.01.2015 | 13:28

«2015 թվականը շատ կարևոր և առանձնահատուկ տարի է հայ ժողովրդի համար: Նախ և առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է, երբ ողջ հայությունը վշտում է և վառ պահում եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն երկրներին և ազգերին, որոնք ճանաչել են ցեղասպանության փաստը, և մեզ համար խիստ գնահատելի է այն, որ ավելի շատ մարդիկ միանան արդարության մեր պահանջին՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի անց դեռ չեն ընդունել ցեղասպանության փաստը»,- նոր համերգաշրջանն այս ուղերձով է սկսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նշենք, որ ՀՊՖՆ-ն այսուհետ անվանվելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ):

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ