Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Այսօր մեռելոց է

Այսօր մեռելոց է
06.04.2015 | 13:02

Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Երեկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն էր, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ