«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի փոխնախագահը

Հայաստանում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի փոխնախագահը
19.11.2015 | 20:43

Նոյեմբերի 18-19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայաստանում է ՌԴ և ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը: Օլեգ Բոչկարյովին ընդունել են նախարար Սեյրան Օհանյանը և փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Այցի հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին, համագործակցության նոր եզրեր գտնել՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ