«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իրանը նշում է 1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձը

Իրանը նշում է 1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձը
11.02.2016 | 15:48

Իրանցիներն այսօր նշում են իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձը։
1979-ի փետրվարի 11-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ռուհոլահ Խոմեյնիի աջակիցները գահընկեց արեցին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահ Մուհամադ Ռեզա Փահլավիին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ