Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էդուարդ Շարմազանովը մեկնել է ՈՒրուգվայ

Էդուարդ Շարմազանովը մեկնել է ՈՒրուգվայ
08.09.2016 | 10:33

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ՈՒրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը, ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հրավերով սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է ՈՒրուգվայ:

Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ՈՒրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ՈՒրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, Հայ առաքելական եկեղեցու ՈՒրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի և ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ