Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ե՛վ շնորհավորեց, և՛ տուրքը նվազեցրեց

Ե՛վ շնորհավորեց, և՛ տուրքը նվազեցրեց
16.09.2016 | 08:59

«Առաջին հերթին թույլ տվեք իմ և քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոն ստանձնելու առիթով»,- ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության երեկվա նիստում։ Մինչ հարցը ներկայացնելը գործող քաղաքապետը շնորհավորեց նախկին քաղաքապետ, այսօր արդեն վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նիստում քաղաքապետը հետաքրքիր առաջարկ ներկայացրեց ի նպաստ գործարարների, ըստ որի, մայրաքաղաքում փոքր և միջին բիզնեսի, սննդի առևտրի ոլորտը կարող է մի թեթև շունչ քաշել։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց, գործադիրն էլ հաստատեց տեղական տուրքը սահմանել ըստ օբյեկտի չափերի, ինչի արդյունքում 3000 օբյեկտ ավելի ցածր դրույքաչափով կվճարի տեղական տուրքերը։ Այլ կերպ ասած, անկախ այն բանից՝ կրպակը վաճառում է օղի, սիգարետ, թե մեկ այլ սննդատեսակ, տեղական տուրքը կվճարի ըստ տարածքի չափերի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

fo@irates.am