Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փորձում է «աչոկներ» հավաքել

Փորձում է «աչոկներ» հավաքել
01.11.2016 | 00:32

ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ էլ վարչապետ Կարեն Կարապետյանից ավելի վարչապետ։ Ամբողջ հոկտեմբեր ամիսը օրենսդիրն իր ֆինանսական միջոցները խնայեց լրագրողների հաշվին. ԱԺ-ի միջանցքները, որտեղ հիմնականում աշխատում են լրագրողները, չջեռուցվեցին։ Բայց պատգամավորների աշխատասենյակները և նիստերի դահլիճը տաք էին պահում։

Գուցե այս խտրական մոտեցմամբ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարությունը փորձում է գործադիրի ղեկավարին ներկայացնել ծախսերի խնայողության հաշվետվությո՞ւն... Բայց ո՞ւմ հաշվին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ