Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սրա՞նք էլ «հիվանդացան»

Սրա՞նք էլ «հիվանդացան»
25.11.2016 | 01:09

Երեք ամսվա մեջ առաջին անգամ կառավարության նիստից հետո նախարարների մեծ մասը գլխավոր մուտքից դուրս չեկավ։ Գուցե այս զգուշավորությունը պայմանավորված էր իրենց գլխին գալիքի կանխատեսմամբ, քանի որ լրագրողներն ուզում էին ճշտել՝ նորանշանակ նախարարները կհետևե՞ն վարչապետի օրինակին՝ անդամագրվելով ՀՀԿ-ին։

Համենայն դեպս, միակը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր, որ չխուսափեց այդ հարցից: «Պատրաստվում եմ, դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար»,- պարզաբանեց նախարարը՝ շեշտելով, որ այդ քայլին պարտադրված չի գնացել։ «Վարչապետն ինքն էլ ասաց, որ կուսակցությանն անդամագրվելը ստիպողական չէ, սակայն մենք թիմային աշխատողներ ենք, և կարծում եմ՝ թիմով էլ կմտնենք ՀՀԿ»,- հստակեցրեց նախարարը։

Այլ կերպ ասած՝ նա պատասխանեց բոլոր նորանշանակ նախարարների փոխարեն։ Որքա՞ն կփոխվեն անկուսակցական նախարարները ՀՀԿ-ական դառնալուց հետո, պարզ կլինի կարճ ժամանակ անց. այս պահին մի վատ «հիվանդությամբ» արդեն «վարակվել» էին՝ իրենց նախորդների նման նրանք էլ նիստից հետո հեռացան հետնամուտքով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ