Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.06.2019 | 00:05

Ծովն ալեբախվեց, մրրիկը պրկեց
Կյանքի հետ կապող թելերը վերջին:
Չհաղթահարված մեղքի ձայներով
Ալիքները հեզ ինձ կլանեցին:
Վերջին վայրկյանին նավերի ճողփյուն
կարծես թե լսվեց,
Հառաչքներիս ծովն արձագանքեց.
Խարիսխդ նետվեց քարացող ծովի
ավազուտներում.
ՈՒ սիրով անհուն
Իսպառ մեռածիս տարար նորեն Տուն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ