Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պայմանագրի պահը եկել է

Պայմանագրի պահը եկել է
02.09.2020 | 21:12

Արցախի անկախության հռչակման օրը նախագահ Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը և ուշագրավ հայտարարություն արել, այն է՝ «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են։ Այս հարցը քաղաքական օրակարգում վաղուց է քննարկվում։ Նախորդ իշխանությունը մշտապես հայտարարում էր, թե դրա անհրաժեշտությունը կա, բայց պատեհ պահին պետք է ստորագրել պայմանագիրը։

Հետաքրքիր է, թե ինչ պահի էր սպասում նախորդ իշխանությունը և ինչով է պայմանավորված այս իշխանության՝ պայմանագրի ստորագրման համար այս պահն ընտրելը։ Ակնհայտ է, որ սրանով Հայաստանն Արցախի անկախության ճանաչման գործընթացի առաջին քայլն է անում, որը բնականաբար անարձագանք չի մնա և միջազգային հանրության, և Ադրբեջանի կողմից։ Ավելին, սա նաև բանակցային գործընթացին նոր երանգ է հաղորդելու։ Բայց մինչ այդ փաստաթուղթը լուրջ քննարկումների փուլ է անցնելու և հուսանք, որ խնդրից հասկացող մարդիկ կզբաղվեն դրանով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ