Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
09.10.2020 | 13:00

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հյուրերին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրներից 4-ի կառավարությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ղրղըզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել, և երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:

Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:

Դիտվել է՝ 4581

Մեկնաբանություններ