ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
27.01.2021 | 13:44

Կառավարության առաջարկով փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Կառավարության որոշման մեջ ասվում է.


«Առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին 2021-ի փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ,
2) «Սոցիալական աջակցության մասին« օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ:
ՀՀ ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
ՀՀ ԱԺ ներկայացնել՝
1) «2021-ի փետրվարի 3-ին գումարված` ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը»։

Դիտվել է՝ 5146

Մեկնաբանություններ