ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կալանքի հիմքեր չկայի՞ն

Կալանքի հիմքեր չկայի՞ն
23.05.2025 | 11:21

2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի դաշտում երկու որդիներին կորցրած տիկին Ալլայից Երևանում պահանջել են 12.000 ԱՄՆ դոլար՝ Եռաբլուրում թաղված որդիների գերեզմաններն ու շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու նպատակով։

Որդու ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներին ավելացնելով բարեկամներից հավաքած գումարներն ու որպես զոհվածի ծնող ստացած միջոցները՝ տիկին Ալլան մի կերպ վճարում է պահանջված գումարը, սակայն դառնում խարդախության զոհ։

Որևէ աշխատանք այդպես էլ չի կատարվում, իսկ գումարն էլ չի վերադարձվում։

Ոստիկանների նետած պայթուցիկը պայթելու հետևանքով մարդու ձեռքը կորցնելու տեսարանին ներկա և դրանից զայրացած դատարկ պլաստմասե շիշ նետած քաղաքացուն կալանավարող քննչական կոմիտեն տիկին Ալլայից գումար հափշտակողին ձերբակալելուց 72 ժամ հետո ազատ է արձակում, բայց վերջում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկում դատարան։

Ի՞նչ ասեմ, միգուցե կալանքի հիմքեր չկային։

Ռոման ԵՐԻՑՅԱՆ

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ