Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հուդայի գլխավորությամբ նախատեսվող «պատարագը» ուղիղ դիվերսիա է եկեղեցու դեմ

Հուդայի գլխավորությամբ նախատեսվող «պատարագը» ուղիղ դիվերսիա է եկեղեցու դեմ
22.10.2025 | 10:41

Եվ այսպես, կարգալույծի ենթարկվելուց հետո հայտնի հուդան հայտարարեց, որ չի ենթարկվելու Մայր Աթոռի որոշմանը:

Ավելին` նա պատրաստվում է Հովհաննավանքում պատարագ հրավիրել, որին իր մասնակցությունը հաստատեց Փաշինյանը:

Սրընթաց զարգացումների ասպեկտում` պետք է մի քանի դիտարկում անել:

Առաջին` փաստացի կիրակի օրը եկեղեցում պատարագ է փորձ անելու մատուցել եկեղեցու հետ կապ չունեցող աշխարհական կամ քաղաքացիական անձ:

Երկրորդ` ըստ էության, վերոգրյալ իրողությունը` Հովհաննավանքի նախատեսվող «պատարագը», դա բառի ամենաուղիղ իմաստով կազմակերպված դիվերսիա է եկեղեցու դեմ:

Երրորդ` ակնհայտ է, որ Փաշինյանը, կարգալույծ արված հուդայի ձեռամբ, հոգևորականների ձերբակալությունների հետ մեկտեղ, փորձ է անում ներսից կազմաքանդել, պառակտել հազարամյա ինստիտուցիոնալ կառույցը:

Չորրորդ՝ վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանը տարբեր ճակատներով անցել է, այսպես ասած, ռազմավարական հարձակման:

Նա չի կանգնելու, մինչև չլուծի իր առջև դրված խնդիրները, և հետևաբար այս համատեքստում առաջանում է ամենակարևոր հարցը՝ իսկ մենք ի՞նչ ենք հակադրում այս ամենին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ