Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մամուլի համար

Մամուլի համար
29.10.2025 | 11:07

Հայաստանում դե-յուրե գոյություն ունի շուրջ 43 կրոնական կազմակերպություն՝ չհաշված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին։ Եթե «կրկնվող» և «մասնաճյուղ» հանդիսացող կազմակերպությունները հանենք, մնում է մոտ 17 կրոնական կազմակերպություն՝

1․ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՀԱՎԱՏՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԵԿԵՂԵՑԻ (ԱՀՔՄԵ)

2․ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

3․ «ԽՈՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

4․ «ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՈՒՐԴ» ԱՄԲՈՂՋ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»

5․ «ՈՒՂՂԱԴԱՎԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»

6․ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»

7․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ»

8․ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ «ԲԵԹԵԼ» ԵԿԵՂԵՑԻ»

9․ «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»

10․ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ

11․ՀՀ ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ «ՇԵԽԵ-ՇԵԽՈՒ-ԲԱՔՐԱ» ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ»

12․ «ԴԻՆԵ ՇԱՐՖԱԴԻՆ» (ԷԶԴԻՆԵՐ)»

13․ «ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՌՈՒՍ ՄՈԼՈԿԱՆՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»

14․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

15․ «ՆՈՐԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ»

16․ «ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»

17․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑԻ»

Հասանելի հրապարակային հայտարարություններից դատելով՝ այս պահին միայն Ռուս ուղղափառ եկեղեցին է դատապարտել ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանյայց Եկեղեցու դեմ վարվող հալածանքները։

Ազգային լրատվամիջոցներին առաջարկում եմ հարցնել մյուս 16 կրոնական կազմակերպություններից, թե ինչ է նրանց դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Եթե նրանք հանդես չեն գալիս դատապարտումով, դա նշանակում է այս տարբերակներից մեկնումեկը՝

1․ այդ կազմակերպությունը թղթի վրա կա, բայց իրականում չկա,

2․ այդ կազմակերպությունը դեմ է մեր եկեղեցու դեմ վարվող հալածանքներին, բայց այս կամ այն պատճառով լռում է/վախենում է դատապարտել,

3․ այդ կազմակերպությունը կողմ է մեր եկեղեցու դեմ վարվող հալածանքներին,

4․ այդ կազմակերպությանը տեղի ունեցողը չի անհանգստացնում, որովհետև ինքը համարում է, որ համապատասխան հարաբերություններ ունի ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ, ուստի՝ նույն հալածանքներն իր հետ չեն պատահի։

5․ վերոգրյալ տարբերակների առանձին զուգադրություններ։

Ցանկացած դեպքում կարևոր է իմանալ, թե ինչն է դատապարտման բացակայության պատճառը․ քաղաքական ահեղ դատաստանի օրը դա բոլորիս պետք կգա։

ԹՐՄ։ Կազմակերպությունների ամբողջական ցանկն օգնեց գտնել Հովհաննես Իշխանյանը

Էդգար Էլբակյան

Դիտվել է՝ 4214

Մեկնաբանություններ