«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բնություն և մարդ

Բնություն և մարդ
27.11.2025 | 17:28

Հավերժ պայքար բնության դեմ

Այն բանից հետո, թե ինչ է անում մարդը բնության հետ, անհնարին է ակնկալել, որ բնությունը կցուցաբերի բարեգթություն, ավելին՝ ակնկալելը կլինի հիմարություն։

Անտառազրկում հատումների և հրդեհների միջոցով, ջրավազանների և գետերի հուների ավերումներ, դրանց աղտոտում...

Մարդկանց բացարձակ մեծամասնությունը դա չի ընկալում, քանի որ անընկալունակ է։

Մարդիկ հիմարանում են խմբերով և վերածվում ամբոխի։

Իսկ ամբոխի մեջ ապահով է՝ ֊բոլորը նման են միմյանց։

Այնտեղ հիմարությունը չի երևում։

Իսկ ամբոխին քշում են...

Օրինակ, դեպի արհեստական բանականություն։

Քանի որ ամբոխը բանականություն չունի։

Վնասատուները հարձակվում են ծառի վրա, խժռում տերևները, ընձյուղները, ճյուղերը, կեղևը, բունը, արմատները...

Հետո այլևս խժռելու ոչինչ չի մնում, և ոչնչանում են արդեն հենց իրենք։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ