«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մշտապես պարտվող, թույլ ու անհեռատես ղեկավարը

Մշտապես պարտվող, թույլ ու անհեռատես ղեկավարը
06.12.2025 | 13:43

Նիկոլ Փաշինյանն իրականում պարտվել է ներքին ու արտաքին բոլոր նախաձեռնություններում։

- Պարտվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ գործարքում։ Հիմա ստիպված է կատարել նրա բոլոր պայմանները։

- Պարտվել է Թուրքիայի հետ գործարքում և ցեղասպան անվանելուց հետո ընկավ Էրդողանի թակարդն ու հիմա ուրանում է նույնիսկ Արարատը։

- Պարտվել է Ռուսաստանի դեմ իր սկսած պայքարում և հիմա ստիպված է հնարավոր բոլոր միջոցներով Պուտինին իր հավատարմությունը ապացուցել։

- Պարտվել է դեպի Եվրամիություն իր ձգտումներում՝ թարս ապտակ ստանալով եվրոպացիներից։

- Պարտվել է Թրամփի հետ իր բարեկամության հեքիաթներում, երբ ԱՄՆ նախագահը անգամ չէր հիշում Նիկոլի անունը և հրապարակային կերպով նրան անվանում «մյուս տղա»:

- Պարտվել է մարդկանց ուղեղները լվանալու «կրթությունը նորաձև է» խեղկատակության մեջ, քանի որ մարդիկ ստիպողաբար էին գնում այդ հանդիպումներին ու ոչ մի կերպ չէին հավատում դրանց հեքիաթներին։ Ի վերջո, տևական ժամանակ է՝ չկան այդ հանդիպումները։

- Պարտվել է հեծանիվ քշելու քարոզչության մեջ, հասկանալով, որ մարդիկ դրան էլ լուրջ չեն վերաբերվում։

- Պարտվել է թոշակ բարձրացնելու խոստումներում, հասկանալով, որ ժողովրդի մեծամասնությունը հայրենիքը չի փոխում թոշակի հետ։ Հիմա Նիկոլն արդեն սպառնում է ընդհանրապես կտրել թոշակը։

- Պարտվել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հրեշավոր պայքարում։ Հոգևորականներն այլևս չեն վախենում Նիկոլի պատիժներից, իսկ հրեշի համար ամենամեծ դժբախտությունը այն է, երբ իրենից այլևս չեն վախենում։ Այդ ժամանակ էլ վրա է հասնում հրեշի վախճանը։

Այսքանից հետո պե՞տք է արդյոք ունենալ մշտապես պարտվող, թույլ ու անհեռատես ղեկավար։

Հարցս ուղղված է թաքնված կամ հայտնի նիկոլականներին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ