«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ալիևը, հրեաների միջոցով, «Զանգեզուրի միջանցքը» փաթեթավորեց «Թրամփի ուղի» անվան տակ և գնեց այն

Ալիևը, հրեաների միջոցով, «Զանգեզուրի միջանցքը» փաթեթավորեց «Թրամփի ուղի» անվան տակ և գնեց այն
16.12.2025 | 15:03

Իրանը դեմ է «Թրամփի ճանապարհին», որովհետև դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է. ՀՀ դեսպանին այս տեսակետը հայտնել է Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեիի խորհրդական Վելայեթին։ Վելայեթին փորձառու և բավականին ազդեցիկ քաղաքական դեմք է ու պատահական խոսքեր չի արտահայտում, սա հավասարազոր է պաշտոնական դիրքորոշման:

Այն, որ Ալիևը հրեաների միջոցով «Զանգեզուրի միջանցքը» փաթեթավորեց «Թրամփի ուղի» անվան տակ և գնեց այն, պարզ էր առաջին օրվանից:

Իրանից բացի դժգոհություններ ունեն նաև վրացիները և՝ ոչ միայն:

Առայժմ «Թրամփի միջանցքից» դժգոհող հարևաններն այդքան էլ բացահայտ ու ագրեսիվ չեն հայտնում իրենց կարծիքները, բայց ի՞նչ կլինի, երբ 3 տարի հետո Թրամփը հեռանա։ Չնայած, ԱՄՆ-ը այժմ էլ տարածաշրջանում լուրջ ներկայություն չունի, ցանկացած պահի իր ճամպրուկը կհավաքի։

Զատո Երևանում վառվեցին տարածաշրջանում ամենամեծ ու թանկ տոնածառի լույսերը։ Թանկարժեք շոու, թող բոլորը նախանձեն...

Քանի մի տոնածառ դնելու տարածք ունենք, ուրեմն՝ կանք։

Աղքատն ու իր սուվերեն տոնածառը...

Արա Արայան

Դիտվել է՝ 5344

Մեկնաբանություններ