«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ

Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ
19.12.2025 | 11:02

Այս ասպատակություններին դիմադրելու և չընկրկելու դեպքում Վեհափառը պատմության մեջ կմնա որպես հայկական անուն, ազգանունով, հոգևորական սքեմով ու լանջախաչով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկողների դեմ պայքար մղած ու հաղթանակած Վեհափառ Հայրապետ։

Իր մասին էլ պատմությունը կգրի այնպես, ինչպես Հովհան Օձնեցու, Հովսեփ Ա Վայոցձորցու, Գյուտ Ա Արահեզացու, Հովհաննես Ա Մանդակունու, Գևորգ Ե Սուրենյանի և այլ երևելիների։

Ձեր բամբասանքները, ճղճիմ խոսույթն ու զրպարտությունը պատմության քամին կմաքրի և սերունդների համար նա կմնա որպես Կաթողիկոս, ով պայքարեց, դիմադրեց ու հաղթեց հայի թուրք տեսակին։

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ