Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Ադրբեջանաթուրքական պրագմատիկ և ռազմավարական ներդրում

Ադրբեջանաթուրքական պրագմատիկ և ռազմավարական ներդրում
19.01.2026 | 12:56

ՈՒ ինչքան շատ գոռան, թե Թուրքիայի ու Ադրբեջանի ֆավորիտներն իրենք չեն, այնքան ավելի կհաստատվի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունն ունեն ընտրություններում հաղթելու համար:

Թուրքիայի ու Ադրբեջանի համար դա պրագմատիկ և ռազմավարական ներդրում է սեփական տարածաշրջանային ծրագրերն իրագործելու համար, առավել ևս, երբ չկա երաշխիք, թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունները, արդյոք նրանք կկրե՞ն պարտվածի հոգեբանական բարդույթը, թե՞ ոչ...

Եթե հաջորդ իշխանությունները չկրեն պարտվածի հոգեբանական բարդույթը, չունենան պարտվածի վախեր, ստանձնած պարտավորություններ` կուլիսային և ոչ կուլիսային, ապա Թուրքիայի և Ադրբեջանի համար իսկապես բարդ իրավիճակ կստեղծվի:

Հատկապես «խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները Հայաստանի նոր իշխանություններին կտան մանևրելու և ՀՀ ազգային-պետական շահերը սպասարկելու լայն հնարավորություններ, պայմանով, որ հայկական նոր իշխանությունների հռետորաբանությունը ոչ թե կկոշտանա, այլ կհիմնվի առկա հնարավորություններն օգտագործելու և նոր հնարավորություններ ստեղծելու ռազմավարության վրա, թույլ չտալով հակառակ կողմին մանևրելու և կրկին «Կոշտ ուժը» (Hard power) քաղաքական հռետորաբանության գործիք դարձնելու համար:

Հետևաբար, Ֆիդանը, ով ոչ թե կադրային դիվանագետ է, այլ MiT (Ազգային հետախուզական ծառայության) երկար տարիների ղեկավար, մեղմ ասած հետախուզական ազդակ էր ուղարկում իրական մտադրությունների մասին:

ՈՒ ինչքան էլ երդվեն ու մազերը փետրեն, այնքան ավելի համոզիչ կդառնա այս կանխավարկածը՝ իր բոլոր հետևանքներով:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ