Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համադրենք փաստերն ու հասկանանք տրամաբանությունը

Համադրենք փաստերն ու հասկանանք տրամաբանությունը
13.02.2026 | 12:05

Տուրիստական գործակալությունները վերածվել են փոխանակման կետերի, իսկ Acba bank OJSC-ին վերագրվում է ՀՀ Կենտրոնական բանկի (Central Bank of Armenia) դերը:

Այցելեք ցանկացած տուրիստական գործակալություն, օրինակ` ANRIVA TOUR, և փորձեք կազմակերպել ձեր հանգիստը:

Տուրիստական գործակալության աշխատակիցն ԱՄՆ դոլարով առաջարկներ կներկայացնի(՞), սակայն կզգուշացնի, որ վճարումը կատարվելու է ՀՀ դրամով: Լավ:

Այնուհետև, Ձեզ կասեն, որ ուղևորության փաթեթի «հաշվարկն», այնուամենայնիվ, իրականացվելու է ԱՄՆ դոլարով` Ակբա բանկի դոլարի վաճառքի օրվա փոխարժեքով: Ենթադրենք` լավ:

Հետո կզգուշացնեն, որ Դուք ուղևորության փաթեթի համար վճարելու եք Ակբա բանկի դոլարի վաճառքի օրվա փոխարժեքով + 2 ՀՀ դրամ վճարվելիք յուրաքանչյուր դոլարի դիմաց: Մեծ դժվարությամբ` լավ:

Դրանից հետո` կավետեն, որ Դուք ուղևորության փաթեթի համար վճարելու եք Ակբա բանկի դոլարի վաճառքի օրվա փոխարժեքով + 2 ՀՀ դրամ վճարվելիք յուրաքանչյուր դոլարի դիմաց IDBank-ում: Լավ, էլի:

Խճճվեցիք, չէ՞:

Այժմ եկեք համադրենք փաստերն ու հասկանանք տրամաբանությունը:

1. Եթե վճարումը կատարվում է ՀՀ դրամով, ապա ինչու՞ է գնացուցակը ներկայացվում ԱՄՆ դոլարով:

2. Եթե վճարումը կատարվում է ՀՀ դրամով, ապա ինչու՞ է «հաշվարկը» կատարվում ԱՄՆ դոլարով:

3. Եթե կա ՀՀ Կենտրոնական բանկ, ապա ինչու՞ է հիմք ընդունվում Ակբա բանկի դոլարի վաճառքի օրվա փոխարժեքը:

4. Եթե հիմք է ընդունվում Ակբա բանկի դոլարի վաճառքի օրվա փոխարժեքն, ապա ինչու՞ է գանձվում լրացուցիչ 2 ՀՀ դրամ հաշվարկված յուրաքանչյուր դոլարի դիմաց:

5. Եթե հիմք է ընդունվում Ակբա բանկի դոլարի վաճառքի օրվա փոխարժեքն, ապա ինչու՞ է վճարումը կատարվում ԱյԴի բանկում:

Սա ՄԻԱՅՆ «նախապայմանագրային»` մինչև բուն պայմանագրին ծանոթանալը, առաջացած հարցերն են:

Հոգնեցի՞ք: Դե, ուրեմն, ծանոթացեք պայմանագրի մնացած կետերին և մեկնեք (չ)հանգստի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5346

Մեկնաբանություններ