Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թալանով ու ստրկավաճառությամբ հարստացած պետություններն այսօր հումանիստի ու ժողովրդավարի դիմակ են հագել

Թալանով ու ստրկավաճառությամբ հարստացած պետություններն այսօր հումանիստի ու ժողովրդավարի դիմակ են հագել
01.03.2026 | 16:07

Մի երկիր մտնում է տարբեր երկրներ, սպանում այդ երկրների ղեկավարներին, առևանգում, հեղաշրջումներ անում, սպանություններ իրականացնում, այդ թվում և՝ խաղաղ բնակչության ու մանկահասակ երեխաների շրջանում, բայց, չգիտես ինչու, ագրեսոր և բռնապետ հայտարարվում են սպանվողներն ու տուժող երկրները:

Ցնդած աշխարհ:

Այլասերված բարքեր:

Հ.Գ.

Ճիշտ նույն կերպ տարբեր ժողովուրդների ու երկրների գաղութացնելով, թալանելով, ստրկավաճառությամբ հարստացած պետություններն այսօր հումանիստի ու ժողովրդավարի դիմակ են հագել ու մարդասիրության դասեր են փորձում տալ նրանց, որոնց դարերով հարստահարել ու կեղեքել են:

Ուժ ու համբերություն հարևան Իրանի եղբայրական ժողովրդին:

Խելք և իմաստություն մեր ժողովրդին:

Հ.Հ.Գ.

Երբ Ադրբեջանի և Իսրայելի դավադրությամբ սպանվեց Իրանի ղեկավարությունը, ու երկրի ղեկին բերվեց թուրքական ծագմամբ լիդեր, դրան հաջորդեցին տարածաշրջանում Իրանի ազդեցության ուժերի չեզոքացումը՝ միամտություն էր սպասել, թե Իրանին կհաջողվի խուսափել պատերազմից։ Ու էս պարագայում հիշում ես հայտնի խոսքը, որ եթե կռիվն անխուսափելի է՝ պիտի առաջինը խփես:

Տարիներ առաջ Իսրայելի պաշտոնական թշնամիներ էին հայտարարված

Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Իրանը...

Հերթով խփում ու չեզոքացնում են, իսկ էստեղ դեռ միամիտները հավատում են ժողովրդավարություն և մարդասիրություն, «միջազգային հանրություն» և նման վաղուց վերացած գաղափարներին: Պատահական չէ, որ այդ կեղծ պացիֆիստական թեզերի տարածողներն էլ իսրայելական հեգեմոնիայի կրողներն են՝ գեներով ու գաղափարապես:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ