Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Որպիսի ոչնչություն պիտի լինի մարդ արարածը, որ նախանձից աչք տնկի ուրիշի ստեղծածի վրա

Որպիսի ոչնչություն պիտի լինի մարդ արարածը, որ նախանձից աչք տնկի ուրիշի ստեղծածի վրա
17.07.2026 | 10:44

Ահավոր զգացողություն է նախանձը։ Չգիտեմ ՝ այն ծնվում է ներքին չարությունի՞ց, թե՞ չարությունն է ծնվում նախանձից։ Թեև, ինչպես ասում են՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ընդհանրապես, այդ երևույթը բացատրվում է այսպես. նախանձը բարդ սոցիալական և հոգեբանական հույզ է, որն առաջանում է, երբ մենք մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Այն բնութագրվում է մեկ այլ անձի կողմից բարիքի տիրապետման նկատմամբ մեր բացասական վերաբերմունքով, նյարդայնացմամբ և այն մերը դարձնելու ցանկությամբ։

Պատկերացնու՞մ եք, թե որպիսի ոչնչություն պիտի լինի նման արարածը, որ նախանձից աչք տնկի ուրիշի ստեղծածի վրա կամ չարությունից կամենա նրա մահը... Ավաղ, լինում են այդպիսի մարդիկ։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ