Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

   ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
12.07.2011 | 00:00

Հաջորդ տարի Հռոմում կազմակերպվելիք Lux in Arcana ցուցահանդեսում մեկհատորանոց առանձին գրքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր են հրապարակվելու: Այս մասին տեղեկացրել է Վատիկանի արխիվների պատասխանատու Սերժիո Պագանին: Թուրքական «Վաթան» թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ 1896-ին Հռոմի պապ Լեո 13-րդը սուլթանին կոչ է արել կարեկցանք ցուցաբերել և դադարեցնել իրականացվող ցեղասպանությունը: Պագանին ընդգծել է, որ գրքից մեկ օրինակ կտրամադրի «Վաթանին»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ