Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ԻՐԱՐ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՈ՛ՐԾ ԱՐԵՔ

ԻՐԱՐ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՈ՛ՐԾ ԱՐԵՔ
28.10.2011 | 00:00

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ժամանակավոր անդամի կարգավիճակով Ադրբեջանի ընտրության փաստն արդեն մի քանի օր է` խիստ քննադատության թիրախ է դարձրել հայկական դիվանագիտական կորպուսին, թեև վերջիններս շտապում են սա որակել որպես հայոց խորհրդարանի արտաքին խնդիրներով զբաղվող պատվիրակության անդամների անգործության հետևանք: Նրանց պնդմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն առաջ տանելը, երկրի դիրքերը միջազգային կառույցներում ամրապնդելը արտաքին գերատեսչության անելիքը չէ միայն, հարկավոր է խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը: Այնինչ, ինչպես պնդում է դիվանագիտական հայկական մեր աղբյուրը, պատվիրակությունների միայն մեկ-երկու անդամներն են կարողանում երկրի շահերը պաշտպանել, ինչը շատ քիչ է Ադրբեջանի ու Թուրքիայի պես հզոր ռեսուրսներ ունեցող հարևաների պարագայում:
Այնպես որ, միմյանց մեղադրելուց առաջ հարկ է հասկանալ, որ սա բոլորի, ասել է` Հայաստանի դիվանագիտության պարտությունն էր, որովհետև ամեն մեկն իր տեղում լավ չի աշխատել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ