ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

«ՄԵ՛Ր ՊԱՊԵՐ, ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱ՛Ծ Է, ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք»

«ՄԵ՛Ր ՊԱՊԵՐ, ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱ՛Ծ Է, ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք»
17.05.2011 | 00:00

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շուշին արդեն ազատագրված էր։ Ամենքը եկեղեցու մեջ էին կամ բակում։ Աղոթում էին, ուրախությունից արտասվում, փառաբանում Աստծուն։ Հաղթանակի տոն էր։ Մե՛ծ տոն։ Հանկարծ Դուշման Վարդանի ընկերներն անհանգստացան։ Վարդանը չկար։ Անհանգստանալն իզուր չէր, որովհետև թուրքերը Դուշման Վարդանի համար գլխագին էին նշանակել։ Բան պատահած չլինի՞։
Իսկ որտե՞ղ էր Վարդանը։
Իր ակնածությունն Աստծուն և նրա տաճարին մատուցելուց հետո Վարդանը՝ մի շիշ շամպայն ձեռքին, քանի որ գինի չկար, գնացել էր գերեզմանոց։ Եվ շշից կաթիլներ, որպես Քրիստոսի արյան կենդանացնող կաթիլներ, կաթեցնելով հայկական բոլոր գերեզմանների վրա՝ բարձր գոռում էր.
-Մե՛ր պապե՜ր, Շուշին ազատագրվա՛ծ է, հանգստացե՛ք։
Տղերքը, ճանաչելով Վարդանին, նրան գտան գերեզմանոցում՝ հաղթանակի ավետիսը ննջեցյալներին հայտնելիս։
Օրհնյա՛լ լինես, եղբա՛յր Վարդան։ Թող մի օր էլ մի այլ հայորդի, քո երազանքի կատարումը՝ Էրգրի ազատագրումը, քեզ ու քո նահատակ ընկերներին, եղբայրներին ավետիս բերի՝ նույն խոսքերով։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ