ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ՀԻՄԱ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԴՆՈՒՄ

ՀԻՄԱ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԴՆՈՒՄ
04.10.2011 | 00:00

Երեկ կոալիցիա-ՀԱԿ հարթությունում բուռն զարգացումներ էին ընթանում։ Մինչ իշխանությունները քննարկում էին կոնգրեսի հետ երկխոսությունը շարունակել-չշարունակելու հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում պատասխանում էր շուրջ 400 հարցի։ Նախ դրանցից մի քանիսի մասին։ Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից։ Ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով այս փաստը, վերջինս արձանագրել է. «Ես Ղարաբաղի մասին ոչ մի գաղտնիք չեմ հայտնի, մինչև ղարաբաղյան հարցը չլուծվի։ Թող ասեն, որ տեղյակ չեմ եղել Շուշիից, Քելբաջարից։ Կարևորն այն է, որ Շուշին ազատագրված է»։ Անդրադառնալով երկխոսությանը, ՀԱԿ առաջնորդը փաստել է, որ եթե իրենց թիկունքում ժողովուրդն ու նրա ճնշումը չլինեին, ոչ մեկը նրանց հետ հաշվի չէր նստի։ «Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը, էլ չգիտեմ ով կա այնտեղ, Վարդան Օսկանյանը մեզ հետ հաշվի չեն նստի։ Մենք մեզնից գործոն ենք ներկայացնում միայն ժողովրդով»,- ասել է Տեր-Պետրոսյանը։ Ինչ վերաբերում է երկխոսության շարունակմանը, նա ունի իր բացատրությունը` արաբական սցենարներից խուսափելու համար։
Անդրադառնալով իշխանական «ֆրոնտին», նշենք, որ կոալիցիան քննարկումից հետո հանգել է եզրակացության, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքի դադարեցումը նախապայման է երկխոսությունը վերսկսելու համար։ Իշխանությունը որոշել է սպասել մինչև կավարտվի այս «անօրինական հանրահավաքը», որից հետո որոշում կկայացնի` շարունակե՞լ երկխոսել ընդդիմության հետ, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ