Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»,- Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Հանրապետության տոնի առթիվ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում:
Այսօր Մայիսի 28 է՝ մեր պատմության ամենապայծառ էջերից մեկը, երբ 1918-ի այս օրը և նախորդած օրերին ժողովուրդը ապացուցեց սեփական ուժերով ապրելու իրավունքը, հերոսաբար պաշտպանվելու փառահեղ օրինակ տվեց` տևական ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ դարձնելով:
ԱՄՆ պետքարտուղարությունը գաղտնազերծել է Վիեննայի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հադիպումից հետո պետքարտուղարության 2 բարձրաստիճան պաշտոնյաների (անունները չեն բացահայտվում) բրիֆինգը՝ նրանք գործընկերներին ծանոթացնում են բանակցությունների մանրամասներին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...