-
14.01.2015|
16:04
Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
-
14.01.2015|
12:57
Ավետիսյանների հոգեհանգիստը` Սուրբ Նշան եկեղեցում
-
13.01.2015|
16:24
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
-
13.01.2015|
13:19
Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
-
13.01.2015|
12:02
Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
-
13.01.2015|
11:58
ԵԽԽՎ-ն հետաձգել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրությունը: Նախապես հաստատված օրակարգով՝ այդ ընտրությունները պետք է տեղի ունենային հունվարի 26-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:
-
13.01.2015|
11:48
Ռուսաստանի արտգործնախարարությունը Գյումրու ողբերգության կապակցությամբ հայտարարել է. «Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք Գյումրի քաղաքի բնակիչների խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր մանկանը»:
-
12.01.2015|
10:39
Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ` շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:
-
11.01.2015|
16:18
Այսօր Փարիզում անցկացվելու են զանգվածային հանրահավաք և երթ՝ ոգեկոչելու օրերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը:
-
11.01.2015|
11:42
Հունվարի 11-ին Փարիզում հանրապետական երթ կանցկացվի ի հիշատակ հունվարի 7-9-ի ահաբեկչությունների զոհերի: