-
20.05.2014|
01:37
Իսրայելի Կնեսետի պատգամավորները հունիսի 10-ին կընտրեն նոր նախագահ: 2007 -ից Իսրայելի նախագահն է Շիմոն Պերեսը: Իսրայելում նախագահի պաշտոնը խորհրդանշական է, իրական իշխանությունը պատկանում է վարչապետին։
-
20.05.2014|
01:35
Եվրոպական միությունը լիովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի հայտարարությանը՝ արձանագրում է ԵՄ հայտարարությունը:
-
20.05.2014|
01:33
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Թերթեր - Մարտակերտ ճանապարհին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղից անցել են Ադրբեջանի տարածք:
-
20.05.2014|
01:31
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Տաիսը, հոգևոր դասի և Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին։
-
20.05.2014|
01:29
Համաձայն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի` 2013-2014 ուսումնական տարվա պարապմունքները Հայաստանի հանրակրթական դպրոցներում կավարտվեն մայիսի 23-ին:
-
19.05.2014|
16:19
Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 դիմորդներ։
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
19.05.2014|
12:56
Ղրիմից թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Սիմֆերոպոլում անցկացված հավաքի մասնակիցները նշել են, որ թերակղզին պետք է դառնա ազգային-տարածքային ինքնավարություն, որտեղ կվերականգնվեն թաթար ժողովրդի իրավունքները։
-
19.05.2014|
12:26
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
19.05.2014|
12:03
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ մեկնել են Քարվաճառ, այնուհետև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով և պաստառներով՝ «Պատասխանատու եք», «Մեր ընտրությունն արել ենք 1991-ին», «Հարգեք ժողովրդավարության սկզբունքները» բովանդակությամբ:
-
19.05.2014|
12:01
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի և միջնորդ 6-յակի միջև համաձայնության ձեռքբերումը հնարավոր է։