Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եզակի ծրագիր մայրաքաղաքում

Եզակի ծրագիր մայրաքաղաքում
16.01.2013 | 15:02

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահ է, որ այս տարի չգազիֆիկացված շրջաններ մայրաքաղաքում չեն լինի։ Սակայն դրա համար կառավարությունը պետք է հատկացնի 200 մլն դրամ։ Գործադիրը հաստատեց այս և ոչ միայն այս որոշումը։ Քաղաքապետի մեկ այլ առաջարկով Կոնդ թաղամասում Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում կկառուցվի «Հույսի Երևան» հիմնադրամի շենքը։ Ի դեպ, երբ վարչապետը նշեց, որ սա պետություն-մասնավոր հատվածի եզակի ծրագրերից մեկն է, նախկին քաղաքապետ, ներկայիս կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հետաքրքրվեց քաղաքապետից, թե որքան գումար է կուտակվել հիմնադրամում։ «Մեկ մլրդ դրամ, և ներդրումները շարունակվում են»,- հետաքրքրությունը բավարարեց Տարոն Մարգարյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ