ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուբեն Հակոբյանը համակարգային ճգնաժամ է տեսնում

Ռուբեն Հակոբյանը համակարգային ճգնաժամ է տեսնում
24.05.2013 | 12:52

ԱԺ ճեպազրույցներին ներկայացած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անցած քառօրյան գնահատեց հագեցած՝ նկատի ունենալով կառավարության ծրագրի քննարկումները: Նրան գոհացրել էր, որ քննարկվել են նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ, ընտրական օրենսգիրքը հեղինակելիս, յուրաքանչյուր պետության մեջ պետք է հաշվի առնեն տվյալ երկրի առանձնահատկությունները: Իսկ մեր պետության առանձնահատկությունն այն է, որ հինգից յոթ հարյուր հազար ընտրողներ գտնվում են պետությունից դուրս:
Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ընտրողների ցուցակները պետք է փակցվեն ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի իրական պատկերը պարզ լինի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չբացառեց սոցիալական բունտը, քանի որ մեր պետությունը գտնվում է համակարգային խորը ճգնաժամի մեջ: Նա նկատեց, որ արդեն տարբեր տեղերում սոցիալական բունտի օջախներ են ձևավորվում: Նա անթույլատրելի համարեց Գալուստ Սահակյանի վիրավորական արտահայտությունները Զարուհի Փոստանջյանի հասցեին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ