ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել

Ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել
26.05.2013 | 03:15

Գրող Դոմենիկ Վեների ինքնասպանությունը՝ Ֆրանսիայի խորհրդանիշը հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում, աշխարհին ուղղված բողոքի ճիչ էր, սթափության կոչ՝ մտածելու եվրոպական մեռնող քաղաքակրթության մասին: Սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանություն կոչվածի հակառակորդները նրան համարում են «հանուն Ֆրանսիայի ապագայի մարտնչող զինվոր»:
Հայաստանը, որն այսօր կանգնած է սեփական ավանդական արժեքային համակարգը հափռող վտանգին դեմ հանդիման, արդյոք կունենա՞ իր Դոմենիկ Վեները, որը ոչ թե քունքին կկրակի Էջմիածնի մայր տաճարի խորանում, այլ հայ տղամարդուն բնորոշ համարձակությամբ ու պատվախնդրությամբ ԱԺ ամբիոնից գործընկերներին սթափության կոչ կանի՝ հրաժարվել խառնափնթոր զանգվածի վերածվող Եվրոպայի պարտադրանքից՝ համաշխարհային՝ «Ընտանիք բոլորի համար», կործանարար ծրագրից:
Ո՞վ կլինի «հանուն Հայաստանի ապագայի պայքարող այն հայ զինվորը», որն ընտանիքի գլխավորին հատուկ արժանապատվությամբ կհարցադրի՝ իսկ ո՞ր Եվրոպային ենք ձգտում անդամագրվել. ա՞յն որն անշեղ քայլերով ընթանում է դեպի իսլամացում, թե՞ այն Եվրոպային, որը կորցնում է քրիստոնեական-բարոյական դիմագիծը, արհամարհում ավանդականը և իր տունն ինքնակամ վերածում Սոդոմ-Գոմորի:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 50400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ