Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.06.2013 | 00:30

Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։ Ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, ով ասում էր ինձ. «Ո՞Ւր է քո Տեր Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, նա ոտքի կոխան կդառնա, ինչպես ճանապարհի կավը։


Միքիայի մարգարեություն 7. 8-10

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ