ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ժառանգությունը» սպասում է Զարուհու վերադարձին

«Ժառանգությունը» սպասում է Զարուհու վերադարձին
03.10.2013 | 15:17

Մինչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան դրույթներն է հայտնաբերել, որպեսզի կարողանա ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին զրկել ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից և Սերժ Սարգսյանին տհաճ հարցեր տալու հնարավորությունից, վերջինս էլ դեռ Ստրասբուրգից հասցրել է ԶԼՄ-ների միջոցով պատասխանել նրան:

Զարուհի Փոստանջյանն ուղղակի ասել է, թե ինքն էլ իր հերթին է ձեռնարկելու համապատասխան քայլեր:
«Հովիկ Աբրահամյանն արդեն մեկ անգամ ինձ փորձել էր հանել պատվիրակների կազմից, բայց ինքը գիտի, բոլորն էլ գիտեն՝ ինչ եղավ, այնպես որ՝ թող նորից փորձի»,- հեռակա խորհուրդ է տվել ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:
«Զարուհուն մանդատը տվել է ժողովուրդը: Երբ նա վերադառնա Հայաստան, մենք կքննարկենք այդ հարցը, որոշման մասին էլ տեղյակ կպահենք հանրությանը»,- մեր հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել «Ժառանգությունը», եթե Զարուհի Փոստանջյանին զրկեն ԵԽԽՎ պատվիրակ լինելու հնարավորությունից, արձագանքեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ