Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սաակաշվիլին հասավ Նյու Յորք, որ ասի, թե սիրում է վրաց ժողովրդին

Սաակաշվիլին հասավ Նյու Յորք, որ ասի, թե սիրում է վրաց ժողովրդին
02.01.2014 | 12:58

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է իր հայրենակիցներին: Նա, ով այժմ գտնվում է Նյու Յորքում, շնորհավորական ուղերձով դիմել է Վրաստանի բնակչությանը և ասել, թե սիրում է վրաց ժողովրդին:
«Վրաստանը կհաղթահարի բոլոր դժվարությունները»,- նշել է Սաակաշվիլին: Նախկին նախագահի ելույթը ցույց են տվել վրացական մի քանի հեռուստաընկերություններով, ինչին էլ, բնականաբար, անմիջապես արձագանքել են քաղաքական և հասարակական գործիչները: Նրանք հայտարարել են, որ «Սաակաշվիլին՝ որպես նախագահ, ուներ բոլոր հնարավորությունները գործով ապացուցելու վրաց ժողովրդի նկատմամբ իր սերն ու ուշադրությունը», բայց դրա փոխարեն «ժողովրդավարության հովանու ներքո վարեց ահաբեկչության, բռնության և կեղծիքի քաղաքականություն»:
Ի դեպ, Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ 2014-ի գարնանը Ֆլեթչերի Թաֆթս համալսարանում դիվանագիտության և իրավունքի թեմաներով, ինչպես նաև միջազգային հարցերի շուրջ դասախոսություններ կկարդա: Դա ենթադրում է, որ նա որոշել է «ընդմիջում վերցնել» և մոտ ապագայում վերադառնալ Վրաստանի քաղաքական կյանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ