ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կյանքից հեռացել է Արա Շիրազը

Կյանքից հեռացել է Արա Շիրազը
18.03.2014 | 12:40

Այսօր, մարտի 18-ի գիշերը «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Արա Շիրազը ծնվել է 1941-ի հունիսի 8-ին, Երևանում: Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին էր:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում:Հեղինակ է մեծ թվով քանդակների` «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ» , «Տիգրան Պետրոսյան», «Վիլյամ Սարոյան», «Վազգեն Առաջին» և այլն: Սիրված արվեստագետի գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում:

Արա Շիրազի (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանի) մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ