ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պյոտր Պորոշենկոն ձայների 55,9 տոկոսով հաղթում է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում. Exit-poll

Պյոտր Պորոշենկոն ձայների 55,9 տոկոսով հաղթում է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում. Exit-poll
26.05.2014 | 11:38

ՈՒկրաինայում մայիսի 25-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 40 տոկոս, exit-poll-ի տվյալներով` Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 55,9 տոկոսը, Յուլյա Տիմոշենկոն` 12,9, Օլեգ Լյաշկոն` 8, Անատոլի Գրիցենկոն` 6,3, Սերգեյ Տիգիպկոն` 2,1: Օրվա ընթացքում 16 քրեական միջադեպ է գրանցվել, հիմնականում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: «Այդ խախտումները միտված էին ընտրական իրավունքի իրականացման խախտմանը՝ ընտրատեղամասերն այրելու, գույքի վերացման և հանձնաժողովի անդամներին վախեցնելու միջոցով: Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցկացվում են ժողովրդավարական հիմունքներով, և իրավապահ մարմինները օպերատիվ արձագանքում են ստացված բողոքներին և հայտարարություններին», - ճեպազրույցի ժամանակ ասել է ՈՒկրաինայի Գլխավոր դատախազության գլխավոր վարչության ղեկավար Նիկոլայ Գոշովսկին:
Թեպետ նախքան ընտրությունները Յուլյա Տիմոշենկոն հայտարարում էր, որ եթե ինքը չհաղթի, ընտրությունները կեղծվել են, սակայն նա ընդունել է Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել նրա հետ:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ