ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսուա Օլանդի հրավերը»

«Հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսուա Օլանդի հրավերը»
25.06.2014 | 11:01

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը՝ Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կկազմակերպվի ևս մեկ գագաթնաժողով՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսության կառուցողական շարունակություն։
«Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ Փարիզում հանդիպելու վերաբերյալ»,- ասել է ամերիկացի համանախագահը։
ՈՒորլիքը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։
«Նման դիվերսիաները շփման գծում արգելակում են հակամարտության կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է և կարող է հանգեցնել շրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը»,- ասել է նա։
Պատասխանելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի մասին հարցին՝ ՈՒորլիքը նշել է, թե անհամբերությամբ է սպասում բանակցությունների շարունակությանը՝ կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում։ «Դեռևս աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու վրա»,-ասել է ՈՒորլիքը։

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ