ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հռոմի պապ. «Թող ոչ ոք իրեն չհամարի Աստծո «զենք ու զրահը»»

Հռոմի պապ. «Թող ոչ ոք իրեն չհամարի Աստծո «զենք ու զրահը»»
22.09.2014 | 12:45

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Ալբանիա: France Presse-ը հաղորդում է, որ բռնության մասին խոսելով` պապը մատնանշել է Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը, ինչի մեղավորը «Իսլամական պետութուն» խմբավորումն է, որը իսլամի ծայրահեղ, արմատական ու դաժան մեկնաբանություն է քարոզում և Սիրիայում ու Իրաքում խալիֆայություն ստեղծելու երազանք ունի:
«Թող ոչ ոք իրեն չհամարի Աստծո «զենք ու զրահը»` բռնություն կամ ճնշում ծրագրելիս և գործելիս: Ոչ ոք չի կարող կրոնը դարձնել մարդկային արժանապատվության և հիմնարար իրավունքների դեմ գործողություններ կատարելու պատճառ», - ասել է Ֆրանցիսկոս պապը` Տիրանայի արքայական պալատում ելույթ ունենալով ալբանացի առաջնորդների առջև:
Միլիոնավոր կաթոլիկների 77-ամյա հոգևոր առաջնորդին ջերմորեն են ընդունել Ալբանիայում: Տիրանայի կենտրոնում հարյուրավոր քրիստոնյաներ ու մուսուլմաններ էին հավաքվել` նրան ողջունելու համար:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ