ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՈՒրուգվայում նախագահ և խորհրդարան են ընտրում

ՈՒրուգվայում նախագահ և խորհրդարան են ընտրում
26.10.2014 | 21:33

Այսօր ՈՒրուգվայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։
Նախագահի պաշտոնի համար մրցակցությունը երկու թեկնածուների միջև է՝ իշխող «Լայն ճակատ» կուսակցությունից առաջադրված, ՈՒրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի և աջակողմյան «Ազգային կուսակցության» թեկնածու Լուիս Լակայե Պոուի։ Նա 1990-1995 թթ. ՈՒրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակայե դե Էրերայի որդին է։ Գործող նախագահ Խոսե Մուխիկան սենատորի թեկնածու է և, ամենայն հավանականությամբ, կընտրվի այդ պաշտոնում։ Հավանական է, որ խորհրդարանում 4 կամ 5 հայ պատգամավորներ լինեն։

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ