ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլայ Բորդյուժա. «ՈՒղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է և կոնֆլիկտի սրման նոր փուլի սպառնալիք»

Նիկոլայ Բորդյուժա. «ՈՒղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է և կոնֆլիկտի սրման նոր փուլի սպառնալիք»
13.11.2014 | 17:35

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ: «Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրում և ուժեղացնում է մեր անհանգստությունը»,- ասված է հայտարարության մեջ: «Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: ՈՒղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր փուլի սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է էլ ավելի սրված»,- նշված է հայտարարության մեջ:
«Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Ամենակարևորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Դիտվել է՝ 5505

Մեկնաբանություններ