ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օլանդի և Պուտինի անակնկալ հանդիպումը

Օլանդի և Պուտինի անակնկալ հանդիպումը
07.12.2014 | 14:26

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անակնկալ այցով ժամանել է Մոսկվա և կարճատև հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Վնուկովո» օդանավակայանի դիվանագիտական տերմինալում։
«Պարոն նախագահը և ես որոշեցինք, որ պետք է քննարկենք ուկրաինական ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են որոշում գտնել ուկրաինական ճգնաժամի համար, G20-ի շրջանակներում սկսված երկխոսությունը պետք է շարունակել: «Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, որն սկսվել է քսանյակի շրջանակում: Ռուսաստանը, Ֆրանսիան ձգտում են դրան և ցանկանում են այդպես անել: Որոշում գտնելու անհրաժեշտության մասին մենք խոսել ենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են գտնել անհրաժեշտ որոշումը»,- ասել է Օլանդը:
Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը և հույս ունի, որ հրադադարը իրականություն կդառնա, կկատարվի գերիների փոխանակում։
Նախքան այս չծրագրված հանդիպումը, ղազախստանյան երկօրյա այցից հետո Մոսկվա ժամանած Ֆրանսիայի նախագահը ասել է. «Լինում են պահեր, երբ մենք պետք է հնարավորություններ փնտրենք։ Սա այդպիսի մի պահ է»։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ